21 տարի առաջ Հայաստանում ընդունվեց Անկախության հռչակագիրը - 24 Августа 2011 - MayrArzax.Net/- A/Video-Studio


Online Film

Armenian Live Tv













Меню сайта


All Programes

Главная » 2011 » Август » 24 » 21 տարի առաջ Հայաստանում ընդունվեց Անկախության հռչակագիրը





21:56
21 տարի առաջ Հայաստանում ընդունվեց Անկախության հռչակագիրը



 21 տարի առաջ Հայաստանում ընդունվեց Անկախության հռչակագիրը 1 2 3 4 5Rating: 4.7/3 Այսօր` օգոստոսի 23-ին լրանում է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 21 տարին: Ուղիղ 21 տարի առաջ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով սկիզբ դրվեց անկախության գործընթացին: Անկախության հռչակագրով Հայկական ԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն (կրճատ` Հայաստան), իսկ հաջորդ օրը` օգոստոսի 24-ին ընդունվեց դրոշի մասին օրենքը, որով Հայաստանի պետական դրոշ ճանաչվեց եռագույնը: 1990-ի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի նիստում Անկախության հռչակագրի տեքստը կարդաց Արամ Մանուկյանը, որպես առաջին հանրապետության հիմնադրի անվանակից: Իսկ արդեն մեկ տարի անց` 1991-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ անկախության հանրաքվե, որի մասնակիցների 94,99 տոկոսը կողմ քվեարկեց Հայաստանի անկախությանը: Հռչակագիր Հայաստանի անկախության մասին. Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը` արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, Հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Ա. Հայկական ԽՍՀ-ն վերանվանվում է Հայաստանի Հանրապետություն` կրճատ` Հայաստան: Հայաստանի Հանրապետությունն ունի իր դրոշը, զինանշանը եւ հիմնը: Բ. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է` օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները: Գ. Հայոց պետականության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրագործում է անմիջականորեն եւ ներկայացուցչական մարմինների միջոցով` Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների հիման վրա: Հանրապետության ժողովրդի անունից հանդես գալու իրավունքը պատկանում է բացառապես Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին:



Прикрепления: Картинка 1
Категория: Новости | Просмотров: 654 | Добавил: Smbat | Рейтинг: 5.0/1








Home-2011











Форма входа
Привет:Гость!






Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


«  Август 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031




500



Menu

Home NewsOther Tureckie seriales Contact Us Tv - Shows Tv - Serials Music Videos Music Albums News Online Armenian Movies Indian Movies Russian Movies


Фильмы Сериалы

Russe Tv Shouv

Indiskie Film
Others


Armenian Film

Russe seriales


==>MayrArzax.Net<==

Armenian Best Portal


добавить на Яндекс
Current PositionHTML Hit Tracker


 
-=Www.MayrArzax.Net-= © 21/04/2013-2024