Արթուր Աբրահամ. Պետք է ամուր նյարդեր ունենաս, որ մրցակցիդ «կոտրես», ոչ թե դու «կոտրվես» - 5 Февраля 2012 - MayrArzax.Net/- A/Video-Studio


Online Film

Armenian Live Tv













Меню сайта


All Programes

Главная » 2012 » Февраль » 5 » Արթուր Աբրահամ. Պետք է ամուր նյարդեր ունենաս, որ մրցակցիդ «կոտրես», ոչ թե դու «կոտրվես»





04:54
Արթուր Աբրահամ. Պետք է ամուր նյարդեր ունենաս, որ մրցակցիդ «կոտրես», ոչ թե դու «կոտրվես»
 



Արթուր Աբրահամ. Պետք է ամուր նյարդեր ունենաս, որ մրցակցիդ «կոտրես», ոչ թե դու «կոտրվես» . Պրոֆեսիոնալ ռինգում Արթուր Աբրահամն արդեն մեծ հաջողությունների հասել է` դառնալով IBF  վարկածով  միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն եւ 10 անգամ պաշտպանելով չեմպիոնական տիտղոսը: Սակայն հայ բռնցքամարտիկը, տեղափոխվելով երկրորդ միջին քաշային կարգ, մի փոքր նահանջ ունեցավ նվաճումների մեջ: Super Six մրցաշարում Ժերմեյն Թեյլորին հաղթելուց հետո Աբրահամին չհաջողվեց զարգացնել հաջողությունը: Իսկ 2011 թվականին Անդրե Ուորդին պարտվելուց հետո նրան սկսեցին քննադատել: Այդ պարտությունից ուղիղ յոթ ամիս անց Աբրահամը ռինգ դուրս եկավ արգենտինացի Պաբլո Օսկար ֆարիասի դեմ ու հաղթեց մրցակցին տեխնիկական նոկաուտով հինգերորոդ ռաունդում: NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Արթուր Աբրահամի հետ: Արթուր, քո վերջին մենամարտում որոշակի փոփոխություն նկատվեց մարտավարության մեջ: Ինչո՞վ է պայմանավորված այդ փոփոխությունը: Ինչպես գիտեք, ես երկար ժամանակ հանդես էի գալիս միջին քաշային կարգում եւ հիմնականում մենամարտում էի` շեշտը դնելով ամուր պաշտպանության վրա: Տեղափոխվելով երկրորդ միջին քաշային կարգ` ես զգացի մարտի տարբերությունը: Այստեղ, ճիշտ է, բռնցքամարտիկի անձնական քաշը շատ չի տարբերվում միջին քաշայինից, բայց հարվածի ծանրությունն ու ազդեցությունը էականորեն են տարբերվում: Վերջին մենամարտում ես ավելի շատ էի շարժվում ռինգում ու դրա հետ մեկտեղ հարվածների քանակն էի ավելացրել ու երբեմն էլ գործում էի հարվածաշարերով: Մարտավարությունը անպայման պետք է փոխվի, որպեսզի կարողանաս հաջողության հասնել: Այստեղ, ի տարբերություն միջին քաշային կարգի, բռնցքամարտիկի դիմադրողականությունն էլ է բարձր, այնպես որ մարտավարության փոփոխությունը ուղղակի պահանջելի է: Հնարավո՞ր է , որ նորից սկսես հանդես գալ միջին քաշային կարգում: Չեմ կարծում, որ այդպես կլինի: Յուրաքանչյուր բռնցքամարտիկ զգում է, թե որ քաշային կարգում է իրեն լավ զգում: Միջին քաշային կարգում հանդես գալու համար ես պետք է մոտ տասը կիլոգրամ քաշ գցեմ, իսկ նման պարագայում արդեն մենամարտելը դժվարանում է, եւ չես կարողանում ռինգում ցուցադրել այն մարտը, որին ունակ ես: Ինձ համար հիմա երկրորդ միջին քաշային կարգը ամենահարմարն է: Այս տարվա սկզբին դու հայտարարել էիր, որ ձգտելու ես չեմպիոնական գոտի նվաճել: Դա լինելու է Ռոբերտ Շտիգլիցի՞ հետ մենամարտը: Այն, որ ես ձգտելու եմ չեմպիոնական գոտի նվաճել, դա փաստ է: Բայց թե ում հետ տեղի կունենա այդ մենամարտը, հիմա դժվար է ասել: Այս տարվա մարտի 31-ին ես եւս մեկ մանամարտ եմ անցկացնելու, եւ հաղթանակի դեպքում արդեն բանակցությունների կսկսենք վարել Շտիգլիցի հետ մենամարտ անցկացնելու համար: Մենամարտեր կազմակերպելու ու անցկացնելու համար համաձայունթյան պետք է գան պրոմոութերները: Միացյալ Նահանգներում դու երկու պարտություն կրեցիր: Նպատակ չունե՞ս վերադառնալ ԱՄՆ հաղթելու համար: Ինձ համար հիմա ամենակարեւորն ու առաջնայինը աշխարհի չեմպիոն դառնալն է: Դրանից հետո արդեն նոր կմտածենք այլ մարտերի մասին: Ըստ քեզ` ժամանակակից բռնցքամարտում ու մասնավորապես երկրորդ միջին քաշային կարգում հաջողության հասնելու համար ի՞նչ է պահանջվում մարզիկից: Բոլոր քաշային կարգերում էլ հաջողության հասնելու համար շատ գործոններ են կարեւոր: Բռնցքամարտիկը պետք է միշտ հավատա իր ուժերին ու աշխատասեր լինի, պետք է լավ մարզիչ ու պրոմոութեր ունենա: Լավ թիմ պետք է ունենա, վերջապես: Բռնցքամարտիկը պետք է նպատակ ունենա ու աշխատի այդ նպատակին հասնել: Սակայն բռնցքմարտիկի թիկունքը (թիմը) պետք է ամուր լինի: Այս ամեն ինչի հանրագումարում նոր կարելի է մեծ հաջողություններ ակնկալել: Եղե՞լ են մենամարտեր, որոնց ընթացքում զգացել ես, որ պարտվում ես եւ նյարդայնացել ես ու նետվել դեպի մրցակիցը: Իհարկե, եղել են: Իհարկե, նյարդայնացել եմ, բայց չեմ նետվել դեպի մրցակիցը: Այստեղ արդեն հոգեբանության ու հավասարակշռության գործոններն են առաջ գալիս: Ինչքան էլ նյարդայնանաս, չպետք է առանց մտածելու քայլեր կատարես մարտի ընթացքում: Հակառակ դեպքում կպատժվես: Պետք է ամուր նյարդեր ունենաս, որ մրցակցիդ «կոտրես», այլ ոչ թե դու «կոտրվես»: Արթուր, ժամանակին Մուհամեդ Ալիին ռինգում ոտքերի աշխատանքի շնորհիվ պարող բռնցքամարտիկ էին անվանում: Չես գտնո՞ւմ, որ հիմա էլ ոտքերի աշխատանքը ռինգում հաջողության գրավականներից մեկն է: Միանշանակ համաձայն եմ, որ ոտքերի աշխատանքը շատ կարեւոր գործոն է հաղթանակի հասնելու համար: Բայց ոչ բոլորն են կարողանում նման ձեւով մենամարտել, քանի որ յուրքանչյուր բռնցքամարտիկ ունի իր ոճը, իր ձեռագիրը: Հետո բնությունն էլ իր դերն ունի այստեղ: Ոմանք հենց այդպես էլ ծնվում են, ոմանք հասնում են դրան: Սակայն կան նաեւ բռնցքամարտիկներ, որոնց գլխավոր զենքը ոտքերի աշխատանքը չէ: Ոճերի ու ձեռագրերի տարբերությունը ավելի հետաքրիր է դարձնում մենամարտերը: Բոլորին էլ հայտնի է, որ դու մեծ հարգանք ու սեր ես վայելում Գերմանիայում: Իսկ գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում քեզ դժվար չի՞ լինի: Եթե այդ մենամարտը կայանա եւ կայանա Գերմանիայում, չեմ կարծում, որ որեւէ մեկիս հեշտ կլինի: Կարեւորը հաղթանակն է: Երբ հաղթում ես, միշտ էլ լավ է լինում: Ինչ-որ առանձնակի դժվարություն չկա: Պետք է դուրս գաս ռինգ ու ձգտես հասնել քո նպատակին: Հիմա կարեւոր է հաղթանակի հասնել մարտի 31-ին կայանալիք մենամարտում, հետո նոր մտածել հաջորդի մասին: Դեռեւս պարզ չէ, թե ում հետ եմ մենամարտելու այդ օրը, բայց այդ ուղղությամբ աշխատում է իմ պրոմութերը: Արթուր իսկ մարզումներից բացի ժամանակ ունենո՞ւմ ես այլ նորություններով հետաքրքրվելու համար: Իհարկե: Ես ժամանակ գտնում են օրվա բոլոր նորություններին ծանոթանալու համար: Ի դեպ, նշեմ, որ երբ միացնում եմ համակարգիչը եւ միացնում եմ ինտերնետին` անմիջապես բացվում է NEWS.am կայքի էջը: Ես ձեր կայքի միջոցով ծանոթանում եմ ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանային շատ լուրերի: Շնորհակալություն: Զրուցեց Խաչիկ Չախոյանը Լուսանկարում. Ալեքսանդր Աբրահամ, Էվանդեր Հոլիֆիլդ, Արթուր Աբրահամ, Նիկոլայ Վալուեւ, պրոմոութեր Վիլֆրիդ Զաուերլանդ Լուսանկարի աղբյուր. Arthur-abraham.de



Прикрепления: Картинка 1
Категория: Спорт-Sport | Просмотров: 588 | Добавил: Smbat | Рейтинг: 5.0/1








Home-2011











Форма входа
Привет:Гость!






Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


«  Февраль 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
  12345
6789101112
13141516171819
20212223242526
272829




500



Menu

Home NewsOther Tureckie seriales Contact Us Tv - Shows Tv - Serials Music Videos Music Albums News Online Armenian Movies Indian Movies Russian Movies


Фильмы Сериалы

Russe Tv Shouv

Indiskie Film
Others


Armenian Film

Russe seriales


==>MayrArzax.Net<==

Armenian Best Portal


добавить на Яндекс
Current PositionHTML Hit Tracker


 
-=Www.MayrArzax.Net-= © 21/04/2013-2024