Հայաստանը նշում է Ազգային բանակի 20-ամյա... - 29 Января 2012 - MayrArzax.Net/- A/Video-Studio


Online Film

Armenian Live Tv













Меню сайта


All Programes

Главная » 2012 » Январь » 29 » Հայաստանը նշում է Ազգային բանակի 20-ամյա...





23:49
Հայաստանը նշում է Ազգային բանակի 20-ամյա...









Հունվարի 28-ը Ազգային բանակի օրն է` Հայաստանի ամենակարեւոր
եւ սիրված օրերից մեկը: Այսօր հայ ժողովուրդը եւս մեկ անգամ հիշում է նրանց, ովքեր հիմք դրեցին Զինված
ուժերին, հարգանքի տուրք է մատուցում հանուն հայրենիքի զոհվածների հիշատակին, ինչպես նաեւ
շնորհակալություն է հայտնում վետերաններին եւ բոլոր նրանց, ովքեր շարունակում են ծառայել եւ իրենց
ավանդը ներդնել հայկական պետության գոյության գլխավոր գրավականներից մեկի զարգացմանը:
1992թ. հունվարի 28-ին «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձեւ ընդունվեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը:
Հայկական բանակի ձեւավորման առաջին փուլը համարվում է  1988 - 1992թթ., երբ Հայաստանի եւ Ադրբեջանի
միջեւ հարաբերությունների սրման ընթացքում դրված էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության
անվտանգության ապահովման հարցը:  Այդ շրջանում երկրի, ինչպես նաեւ ԼՂ-ի բնակչության անվտանգությունն ապահովում էին կամավորական ջոկատները:

1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գնդի» ստեղծման
որոշում ընդունեց, իսկ 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտեն:


2002թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Ազգային ժողովը «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում
լրացում կատարեց` համաձայն որի Ազգային բանակի օրը սահմանվեց ոչ աշխատանքային օր:

Բանակի օրվան նվիրված միջոցառումները սկսվել են նախօրեին: Հունվարի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ
Սարգսյանը հայկական բանակի 20-ամյակի կապակցությամբ բանակաշինության գործում զգալի ավանդի եւ
արիության եւ սահմաններն անձնվիրաբար պաշտպանելու համար ղարաբաղյան շարժման մի շարք
մասնակիցների մեդալներ եւ շքանշաններ է շնորհել: Մի քանի  զինծառայողների սպայական կոչում է տրվել:
Տարբեր աստիճանի շքանշաններ եւ մեդալներ են շնորհվել 70-ից ավելի զինծառայողների, եւ հարյուրից ավելի
զինծառայողներ նախագահի անունից մեդալներ եւ պատվոգրեր կստանան զորամասերում:
Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը եւ ԶՈՒ գերագույն կազմը, ազատամարտիկները
կայցելեն արցախյան պատերազմի հերոսների պանթեոն` «Եռաբլուր», որտեղ ծաղկեպսակներ կդնեն:
Նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիսավոր նիստ տեղի
կունենա` նվիրված Զինված ուժերի հիմնադրման 20-ամյակին: Նիստի ընթացքում պետական եւ գերատեսչական
մրցանակներ կշնորհվեն:
22.00-ին Հայաստանի երկինքը կլուսավորի տոնական հրավառությունը, հրետանային 20 համազարկ կհնչի:
News.am





Прикрепления: Картинка 1 · Картинка 2
Категория: Arxiv News | Просмотров: 482 | Добавил: Smbat | Рейтинг: 0.0/0








Home-2011











Форма входа
Привет:Гость!






Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


«  Январь 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031




500



Menu

Home NewsOther Tureckie seriales Contact Us Tv - Shows Tv - Serials Music Videos Music Albums News Online Armenian Movies Indian Movies Russian Movies


Фильмы Сериалы

Russe Tv Shouv

Indiskie Film
Others


Armenian Film

Russe seriales


==>MayrArzax.Net<==

Armenian Best Portal


добавить на Яндекс
Current PositionHTML Hit Tracker


 
-=Www.MayrArzax.Net-= © 21/04/2013-2024