Լեւոն Ջուլֆալակյան. Ամոյան - Ալիեւ գոտեմարտը նման էր փողոցային կռվի - 14 Марта 2012 - MayrArzax.Net/- A/Video-Studio


Online Film

Armenian Live Tv













Меню сайта


All Programes

Главная » 2012 » Март » 14 » Լեւոն Ջուլֆալակյան. Ամոյան - Ալիեւ գոտեմարտը նման էր փողոցային կռվի





19:44
Լեւոն Ջուլֆալակյան. Ամոյան - Ալիեւ գոտեմարտը նման էր փողոցային կռվի




Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի Էլչին Ալիեւի հետ գոտեմարտում մրցավարների հրահանգին չենթարկվելու համար 55 կգ քաշային Ռոման Ամոյանը որակազրկվել է: Մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպան ժամանակ տեղեկությունը հաստատեց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: Գլխավոր մարզչի խոսքով՝ Ռոման Ամոյանի եւ ադրբեջանցի Էլչին Ալիեւի գոտեմարտը նման է եղել փողոցային կռվի. «Կարծում եմ՝ բոլորդ տեսած կլինեք մրցումը: Կոնկրետ այդ գոտամերատը  տհաճ երեւույթ էր ամբողջ Եվրոպայի համար: Գոտամերատը նման էր ոչ թե ըմբշամարտի, այլ փողոցային կռվի, որն արգելված է բոլոր օրենքներով: Իրականում այս վարքի համար մրցավարները պետք է պատժեին ադրբեջանցի ըմբիշին: Գոտեմարտի հաղթանակը պետք է լիներ Ռոման Ամոյանինը, սակայն, գրանցվեց ադբեջանցուն»: Ըստ Լեւոն Ջուլֆալակյանի՝ գոտեմարտի ավարտին մրցավարներն իրեն թույլ չտվեցին բողոքարկել: «Ես իրավունք ունեի բողոքարկելու: Փորձեցի, բայց գորգի մրցավարը չթույլատրեց եւ ինձ դեղին քարտ է ցույց տվեց: Իսկ նա այդ իրավունքը չուներ: Վերջին գոտեմարտի մրցավարները գորգի մրցավարին զգուշացրեցին, որ բողոքարկելու իրավունք ես, այնուամենայնիվ, ունեմ եւ ընդունեցին իմ բողոքարկումը: Սակայն արդեն այնտեղ ամեն ինչ որոշվել էր: Գոտեմարտի ավարտին Ռոմանը չէր ուզում մոտենալ հակառակորդին, որ բարձրացնեին հաղթողի ձեռքը: Ռոմանի վարքը, միանշանակ, հասկանալի է եւ հենց այդ պահվածքի համար նա պատժվեց:  Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մարտինետին  պատժեց մրցավարներին եւ Ռոման Ամոյանին, որ չէր ենթարկվում գորգի կանոններին: Սակայն մենք մնում ենք այն կարծիքին, որ պատժամիջոցը շատ սուր կիրառվեց Ռոմանի հանդեպ: Մենք մինչեւ երկրորդ տեղի համար կարող էինք պայքարել: Այնպես ստացվեց,  որ հակառակորդը առանց միավորներ հավաքելու, նա դարձավ Եվրոպայի առաջնության հաղթող: Դա տհաճ էր բոլորին, որովհետեւ միայն մենք չէինք նկատել: Բոլորն էլ խոսում էին այդ մասին: Կա պարտվել իրականում, կա պարտվել ոչ ճիշտ մրցավարական մոտեցումով»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը: Թե ինչ ժամանակով կորակազրկեն հայ ըմբիշին, դեռեւս հայտնի չէ: Գլխավոր մարզիչը հույս հայտնեց, որ Ամոյանին պատժելուց առաջ երկար կմտածեն:  «Մի շաբաթից ՖԻԼԱ-ի բյուրոյի նիստ է լինելու, որտեղ բոլոր մրցավարների մասնակցությամբ հարցերը կքննարվեն: Այս մցրումները անցած տարիների մրցումներից տարբերվում էր մրցավարական կոպիտ սխալներով եւ կողմնակալ վերաբերմունքով: Իմ կարծիքով միջազգային ըմբշամարտի ֆեդերացիան ճիշտ որոշում կկայացնի Ամոյանի հարցով:  Հուսանք, սպորտի նախարարությունն էլ քայլեր կձեռնարկի: Մենք չենք կարող այլեւս բողոք ներկայացնել ՖԻԼԱ-ին: Հիմք չունենք: Ըստ օրենքի մրցավարական կազմը վարում է գոտեմարտի ընթացքը: Մարտինետին արել է քայլ եւ պատժել է մրցավարներին: Մենք բողոքարկելու իրավունք չունենք, որովհետեւ փաստն այն է, որ երկու կողմներ էլ պատժվել են: Էմոցիաների խնդիր կար, Ռոմանն ավելի գեղեցիկ կարող էր հրաժարվել պարտությունից: Բյուրոյի նիստի ժամանակ կքննարկվի, որ նման մոտեցում չլինի մյուս մրցումների եւ մասնավորապես Օլիմպիական խաղերի ժամանակ»,- նշեց Լեւոն Ջուլֆալակյանը:  Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի



Прикрепления: Картинка 1
Категория: Спорт-Sport | Просмотров: 386 | Добавил: Smbat | Рейтинг: 5.0/1








Home-2011











Форма входа
Привет:Гость!






Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


«  Март 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031




500



Menu

Home NewsOther Tureckie seriales Contact Us Tv - Shows Tv - Serials Music Videos Music Albums News Online Armenian Movies Indian Movies Russian Movies


Фильмы Сериалы

Russe Tv Shouv

Indiskie Film
Others


Armenian Film

Russe seriales


==>MayrArzax.Net<==

Armenian Best Portal


добавить на Яндекс
Current PositionHTML Hit Tracker


 
-=Www.MayrArzax.Net-= © 21/04/2013-2024