Bleacherreport.com-ը ողջ աշխարհում հայտնի է իր տարբեր տեսակի վիճակագրություններ պատրաստելով: Այս անգամ կայքը հրապարակել է 15 ֆուտբոլիստների անուններ, ովքեր դեռ այնքան էլ հայտնի չեն լայն հասարակությանը: Նրանց մեջ տեղ է գտել Հայաստանի ազգային հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:Ձեզ ենք ներկայացնում աշխարհով մեկ սփռված չբացահայտված ֆուտբոլիստների ցանկը, ում հարկավոր է ճանաչել: Պատահականություն է, թե ՝ ոչ, սակայն bleacherreport.com-ի նեկայացրած ցուցակը գլխավորում է հենց մեր հայազգի ֆուտբոլիստը: (Անուն, ակումբ, տարիք, դիրք) Հենրիխ Մխիթարյան - «Շախտյոր», 23, հարձակվողական կիսապաշտպան Ժոյել Պոյանպալո – «Հելսինկի», 17 տ, հարձակվող Կենսուկե Նագայի – «Նագոյ Գրամպուս» 23 տ, հարձակվող Կիմ Բո-Կյունգ – «Կարդիֆ Սիթի», 22, հարձակվողական կիսապաշտպան Մոհամեդ Սալահ – «Բազել», 20, հարձակվող Էմանուել Մայուկա – «Յանգ Բոյզ», 21, հարձակվող Մանուել Լանզինի – »Ռիվեր Փլեյթ», 19, հարձակվողական կիսապաշտպան Խավիեր Ակուինո – «Կրուզ Ազուլ», 22, աջ հարձակվող Մարկո Բուենո – «Պաչուկա», 18, հարձակվող Բադեր Ալ-Մուտավա – «Նոթինգհեմ Ֆորեսթ», 27, հարձակվող Վալոն Բերիշա – «Ռեդ Բուլ Զալցբուրգ», 19, հարձակվողական կիսապաշտպան Համդան Ալ Կամալի – «Ալ Վահդա», 23, կենտրոնական պաշտպան Անտե Վուկուսիչ – «Հայդուկ ՍպլիտՄ, 21, հարձակվող Լազար Մարկովիչ – »Պարտիզան Բելգրադ», 18, հետ քաշված հարձակվող Անդիկ Վերմանսյա – «Պերսեբայա 1927», 20, հարձակվողական կիսապաշտպան
Կից ներկայացնում ենք նաեւ կայքում տեղադրված տեսանյութի Մխիթարյանի հատվածը.