Սեպտեմբերի 21-ին երեւանցիները եւ մայրաքաղաքի հյուրերը կտեսնեն «Հերոսական բալլադը» - 21 Сентября 2011 - MayrArzax.Net/- A/Video-Studio


Online Film

Armenian Live Tv













Меню сайта


All Programes

Главная » 2011 » Сентябрь » 21 » Սեպտեմբերի 21-ին երեւանցիները եւ մայրաքաղաքի հյուրերը կտեսնեն «Հերոսական բալլադը»





11:44
Սեպտեմբերի 21-ին երեւանցիները եւ մայրաքաղաքի հյուրերը կտեսնեն «Հերոսական բալլադը»




Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ սեպտեմբերի 21-ի երեկոյան երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին սպասվում է տոնական համերգ եւ հրավառություն: Սեպտեմբերի 20-ին կայացած ասուլիսում բեմադրիչ-ռեժիսորը հայտարարել է, որ դա կլինի «Հերոսական բալլադ»` Հայաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչ օրս: Բեմադրությանը կմասնակցեն մոտ 400 դերասան, գործողությունները ծավալվելու են միաժամանակ մի քանի բեմահարթակներում: Հարմարավետության համար տեղադրվելու են 20 մետր բարձրության էկրաններ: ՆԳՆ շենքը եւ կառավարությունը եւս ծառայեցվելու են որպես էկրաններ: Հեռուստադիտողները կտեսնեն գրաֆիկական եռաչափ պատկերներ, լազերային շոու: «Իր մասշտաբով դա առաջին է Հայաստանում»,-շեշտել է Արամ Սուքիասյանը` հավելելով. «Ուրախությամբ նշեմ, որ սարքավորումների մեծ մասը մնալու է երկրում: Նման սարքավորումները ստիպված ենք լինում վարձակալել: Այդ անգամ նպատակահարմար ենք գտել գնել»: Ռեժիսորը հայտնել է, որ սարքավորումները բերվել են Ֆրանսիայից: Ներկայացումը տեւել է 1 ժամ 20 րոպե: Այն կանցկացվի դասական երաժշտության ուղեկցությամբ: Հանդես կգա Պետական ֆիլարմոնիկ նվագախումբը, պետական ակադեմիական երգչախումբը, Հայաստանի Հանրապետության նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը, Հայաստանի պետական «Բարեկամություն» անսամբլը եւ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական թատրոնը: Համերգի կազմակերպիչներն են հայկական «Ինվիտերո փրոդաքշնը» եւ «Պրոլայթինգ» ընկերությունները, իսկ տեխնիկական սպասարկումն իրականացնում է ֆրանսիական «Աժանս փաբլիք» եւ «Աքվատեկ շոու» ընկերությունները: Անցկացվել են նաեւ աշխատանքներ շատրվանների մոդեռնիզացման ուղղությամբ: Եթե անցյալ տարի դրանց բարձրությունը հասնում էր 8 մետրի, ապա այժմ կհասնի 25 մետրի: Համերգից հետո տեղի կունենա տոնական հրավառություն: Նախագծի գեղարվեստական ղեկավար Արման Ծատուրյանը հայտնել է, որ հրավառությունը լինելու է աննախադեպ «քանակով եւ որակով» եւ կտեւի ավելի քան 10 րոպե: ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների գլխավոր գործընկերներն են Երեւանի կոնյակի գործարանը, ԳեռՊրոՄայնինգ ընկերությունը, «Նեւա-Ռուս» ներդրումային ընկերության ներկայացուցիչը Հայաստանում` (ԱՐՄ) Լիմիթեդ Ընկերության հայաստանյան մասնաճյուղը և «Մետէքսիմ» ընկերությունը, հովանավորներն են «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը և «Ապավեն» ընկերությունը, իսկ աջակիցն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը:



Прикрепления: Картинка 1 · Картинка 2
Категория: Новости | Просмотров: 825 | Добавил: Smbat | Рейтинг: 0.0/0








Home-2011











Форма входа
Привет:Гость!






Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930




500



Menu

Home NewsOther Tureckie seriales Contact Us Tv - Shows Tv - Serials Music Videos Music Albums News Online Armenian Movies Indian Movies Russian Movies


Фильмы Сериалы

Russe Tv Shouv

Indiskie Film
Others


Armenian Film

Russe seriales


==>MayrArzax.Net<==

Armenian Best Portal


добавить на Яндекс
Current PositionHTML Hit Tracker


 
-=Www.MayrArzax.Net-= © 21/04/2013-2021