Ստեփան Կարախանյանը դիմեց փախուստի - 17 Сентября 2011 - MayrArzax.Net/- A/Video-Studio


Online Film

Armenian Live Tv













Меню сайта


All Programes

Главная » 2011 » Сентябрь » 17 » Ստեփան Կարախանյանը դիմեց փախուստի





14:17
Ստեփան Կարախանյանը դիմեց փախուստի


«Առավոտի» տեղեկություններով՝ երեկ Հայաստանի հատուկ քննչական ծառայություն է ներկայացել ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատար, ոստիկանության գնդապետ Ստեփան Կարախանյանը: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Տիգրան Թամամյանի աշխատասենյակում առերեսումներ են տեղի ունեցել նրա եւ ՃՈ նախկին պետ, գնդապետ Մարգար Օհանյանի ու Ճանապարհային ոստիկանության մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Առերեսումները տեւել են 6-7 ժամ: Դրսում հավաքված մարդիկ խոսում էին. «Կարախանյանը լրիվ դերի մեջ էր, ջութակն առել ու երգում էր: Էնքան անուններ տվեց. թե ոնց ա ՀՔԾ-ն հասցնելու էդ բոլորին լսի՝ չգիտենք»: Խոսում էին նաեւ, որ «Կարախանյանը լաց էր լինում, ասում էր, որ ընձի եթե տարան բերդ, ես շաքար ունեմ, կմեռնեմ կամ էլ ինձ կկախեմ»: Մեզ հայտնի դարձավ, որ նշված գործը իր անմիջական հսկողության տակ է վերցրել ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը, ում հանձնարարականով էլ քննությունը վարում է Տիգրան Թամամյանը: Վերջինս մի քանի աղմկահարույց քրեական գործեր է քննել, այդ թվում՝ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մնացական Մարտիրոսյանի ազգականների գործը, որը պարտակվել էր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր, այսօր արդեն ամբաստանյալ Հովհաննես Թամամյանի կողմից: Երբ դատախազությունից դուրս գալիս Կարախանյանը նկատեց, որ ինքը նկարահանվում է, շրջվեց եւ վազելով մտավ դատախազության շենք: Իսկ դրսում հավաքվածները ծիծաղում էին՝ ասելով. «Խալխը դատախազությունից ա փախնում, էս մարդը վազվռատ էղավ դատախազություն: Երեւի գնաց ապաստան խնդրի քննիչներից»: Մոտ մեկ ժամ Կարախանյանը պատսպարվել էր դատախազության պահակային ծառայության խցում:



Прикрепления: Картинка 1
Категория: Новости | Просмотров: 568 | Добавил: Smbat | Рейтинг: 5.0/1








Home-2011











Форма входа
Привет:Гость!






Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0


«  Сентябрь 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930




500



Menu

Home NewsOther Tureckie seriales Contact Us Tv - Shows Tv - Serials Music Videos Music Albums News Online Armenian Movies Indian Movies Russian Movies


Фильмы Сериалы

Russe Tv Shouv

Indiskie Film
Others


Armenian Film

Russe seriales


==>MayrArzax.Net<==

Armenian Best Portal


добавить на Яндекс
Current PositionHTML Hit Tracker


 
-=Www.MayrArzax.Net-= © 21/04/2013-2024